Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Իդեալական հոնքեր. խնամքի նրբությունները

Իդեալական հոնքեր. խնամքի նրբությունները

Հոնքերը, որպես կանոն, ամենաշատն են ուշադրություն գրավում դեմքի վրա: Եթե սխալ են հարդարված հոնքերը, ապա դիմահարդարումը, որքան էլ շահեկան այն լինի, չի կարող ապահովել իդեալական տեսք: Փորձենք միասին հասկանալ, թե ինչպե՞ս է պետք հարդարել հոնքերը:

 

1. Անշուշտ տանը կունենաք թարթիչաներկ, որն արդեն վաղուց չորացել է: Հանեք դրա վրձինը, լավ լվացեք և սանրեք հոնքերը: Սրա միջոցով դուք կազատվեք հոնքերի տակ թաքնված մահացած հյուսվածքներից ու հիվանդ մազերից:

unq

 

2. Անհրաժեշտ է հոգալ, որ հոնքերի բոլոր մազերը մոտավորապես նույն երկարությունն ունենան: Դրա համար հոնքերը վեր սանրեք և կտրտեք ավել հատվածները, ապա սանրեք ներքև ու կրկնեք գործողությունը:

 

unq

 

3. Հեռացրեք հոնքի հիմնական գծից վերև ու ներքև աճած ավելորդ մազերը:

 

unq

 

4. Սուր ծայր ունեցող նրբունելու միջոցով հանեք մաշկից քիչ բարձրացած, սև կետիկների տեսք ունեցող մազիկները:

 

unq

 

5. Ստուգելու համար հոնքերի ճշգրտությունը' մատիտը դրեք քթի հիմքի մոտ այնպես, որ այն վիզուալ անցնի աչքի բիբի վրայով: Մատիտի տակից դուրս մնացող մազիկները հեռացրեք:

 

unq

 

6. Որոշելու համար այն կետը, որտեղից հոնքը պիտի «ջարդվի», մատիտը պահեք քթի կողքին և վերևի մասը թեքեք այնպես, որ այն անցնի աչքի արտաքին անկյունով: Մատիտի վերին ծայրը կհուշի Ձեզ «ջարդման» կետը:

 

unq

 

7. Որոշելու համար, թե որտեղ պետք է հոնքն ավարտվի, մատիտի նեքևի ծայրը դրեք քթի կողքին ու թեքեք այնպես, որ մյուս ծայրն անցնի աչքի արտաքին անկյունով:

 

unq

 

8. Վերջում սանրեք հոնքերն եւ այն հատվածները, որտեղ դեռ չի հասցրել մազ աճել, ներկեք հոնքի գույնին համապատասխան մատիտով:

 

unq

 

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Աղբյուր. http://www.slaq.am
Լուսանկարը. http://www.megamedportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

VARDUHI

19.11.2012

HIACAC EM CHISHT XORHURDNER TALU HAMAR

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ